Արարատ-Արմենիան «Արարատ-Արմենիան» Հայաստանի չեմպիոն

Սպորտ 30.05.2019   22:23   276
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 36-րդ տուրի ամենակարևոր հանդիպումը կայացավ «Բանանց» մարզադաշտում: Համանուն թիմն ընդունել էր չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիային»:

Այս խաղում «Բանանցի» հաղթանակը կամ ոչ-ոքին ապահովելու էին մրցելույթներն արդեն ավարտած «Փյունիկի» չեմպիոնությունը:

Այդուհանդերձ, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ ու Բարձրագույն Խմբին մասնակցելու առաջին իսկ տարում նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը:

Նշենք՝ լարված և սկզբունքային բնույթ կրող խաղի առաջին կեսն անցավ առանց գոլերի: Երկու թիմերն էլ գործում էին շատ զգուշավոր: 2-րդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին, «Բանանցի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Անտոն Կոբյալկոն:

2-րդ խաղակեսի մնացած հատվածն անցավ բավականին լարված պայքարում: Տանտերերն ամեն կերպ փորձում էին փրկել խաղը, իսկ «Արարատ-Արմենիան» ձգտում էր կրնապատկել հաշիվը: Խաղի վերջնամասում փոխարինումների լիմիտը սպառած «Բանանցը» մնաց 10 ֆուտբոլիստով. վնասվածքի պատճառով հանդիպումը շարունակել չկարողացավ Էդվարդ Կպոդոն:

Հանդիպման ավելացված ժամանակում մրցակցի տուգանային հրապարակ էր եկել նաև «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը: Վերջինս փորձեց թիմին օգնել 2 անընդմեջ անկյունայինների ժամանակ, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները պայքարեցին ողջ ուժերով:

Այսպիսով, խաղի ու առաջնության չեմպիոնի ճակատագիրը վճռեց Կոբյալկոյի 11-մետրանոցը: «Արարատ-Արմենիան» , վաստակելով 61 միավոր, հռչակվեց չեմպիոն՝ 1 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»: Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա Իլշատ Ֆայզուլինի թիմը վաստակած 52 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականն ու կարժանանա առաջնության բրոնզե մեդալներին:

Երևանյան թիմն այս տարի կներկայացնի Հայաստանը եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon