«Արարատ-Արմենիա»-ի հաղթանակից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով 8 անձ է բերման ենթարկվել

Իրադարձային 23.08.2019   11:41   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 22–ի երեկոյան «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» ֆուտբոլոյին հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտ երկրպագուների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝  ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից։

Ըստ ոստիկանության՝  ժամը 21։30 –ի սահմաններում հիշյալ քաղաքացիները «Հանրապետական» մարզադաշտի մոտ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ  անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց։

Ոստիկանություն բերման ենթարկված անձինք հրաժարվել են բացատրություն տալուց. նրանք ազատ են արձակվել։

Փաստի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արարատ-Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon