Առանձնատնից գողություն կատարելու փորձ․ հնչել են կրակոցներ

Իրադարձային 31.07.2019   11:45   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:

ՀՀ Քբննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հուլիսի 26-ին Երեւան քաղաքի բնակչուհին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երեւան քաղաքում գտնվող իրենց առանձնատան հյուրասենյակի պատուհանը, ապօրինի մուտք են գործել առանձնատուն, սակայն, հանկարծակիի գալով իր ամուսնու հետ հանդիպումից, դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Իրականացվել են մի շարք քննչական եւ օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 25-ամյա երիտասարդը, բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով մի քանի այլ անձանց հետ, 2019 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, իր կողմից վարձակալած, այլ անձի անվամբ հաշվառված BMW X5 մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված առանձնատան մոտ, դարպասի վրայով անցնելով ապօրինի մուտք գործել տան տարածք, աշխատանքային գործիքների գործադրմամբ բացել առանձնատան առաջին հարկի բաց պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, սակայն, երկրորդ հարկի ննջասենյակներից մեկում հանդիպելով տանտիրոջը՝ դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով:

Տանտերը, տեսնելով իր տուն ներխուժած դիմակավորված անձանցից մեկին, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամատնարոշմային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը եւ ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կրակոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon