«Առանց մտածելու բերանից թռցնելու» ֆենոմեն

Հոգեբանական 10.07.2020   21:30   1626

«Առանց մտածելու բերանից թռցնելու» էֆեկտը (անգլ ՝ foot-in-the-mouth) հոգեբանական ֆենոմեն է, որը ցույց է տալիս, որ այն անձը, ով հռետորական հարցին («Ինչպե՞ս են ձեր գործերը», «Ինչպե՞ս եք ձեզ զգում») տալիս է հռետորական պատասխան («Ամեն ինչ կարգին է», «Լավ»), հետագայում ստիպված կտա դրական պատասխան՝ իրենից օգնություն խնդրելու դեպքում։  

Այս ստիպված համաձայնությունը ավելի շատ կլինի այն դեպքում, եթե այն անձը, ով հռետորական հարց է տվել և ստացել է հռետորական պատասխան, հավելի նաև հետևյալը․ «Ուրախ եմ դա լսել»։ Այս մեխանիզմը մշակվել է Դ․ Հովարդի կողմից 1990 թվ․-ին։ Այս ֆենոմենը օգտագործվում է հոգեբանական մանիպուլյացիայի դեպքում։  

Այս էֆեկտի անվանումը տրված է «Ոտքը շեմին» էֆեկտի նմանությամբ։ Հովարդը սա բացատրում էր նրանով, որ այն ինֆորմացիան, որը մարդը նախապես տալիս է իր անձի մասին, (եթե նույնիսկ դա փոխանցվում է անգիտակցաբար)  իրեն կարող է գցել այնպիսի վիճակի մեջ, որ վերջինս սկսում է ճնշվել։ Այդ պատճառով մարդը կհամաձայնի կատարել իրեն ուղղված խնդրանքը, որը չէր համաձայնի կատարել այլ իրավիճակում։

Այսպիսով, այս մանիպուլյատիվ տեխնիկան համարվում է բավականին արդյունավետ և աննկատ, քանի որ այն կարելի է ընդունել որպես հասարակությանը բնորոշ սոցիալական փոխհարաբերությունների վարքագիծ։ Այս տեխնիկան հաստատվել է 3 փորձարարությունների միջոցով, որը հնարավորություն է տալիս այս ֆենոմեը համարել վստահելի։



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb