Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել

Տեսանկյուն 19.08.2019   17:34   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարեւորագույն որոշումներ։ Ու եթե Հայաստանի միակ իշխանությունը՝ ժողովուրդը, դեմ է, Ամուլսարը չի կարող շահագործվել։ Սա միանշանակ է։ ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 
Հ. Գ. Եվ մի հատուկ դիտարկում կոնկրետ կետից ուղղորդվող որոշ էմոցիոնալ սադրիչների համար։ Ամուլսարի շահագործման թույլտվություն Ազգային Ժողովը չի տվել, որովհետեւ նման թույլտվությունը տալ կամ չտալը բացառապես կառավարության իրավասությունն է։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան. որ ի՞նչ անեիք։ 
Ու մեկ էլ մի նկատառում ԱԺ անվտանգության ռեժիմի մասով։ Երբ հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերի ժամանակ հանրության մի հատված մտավ խորհրդարանի բակ և որոշ «ալպինիստներ» մագլցում էին ԱԺ պատերով՝ պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, էդ ժամանակ ԱԺ այգին հանրային տարա՞ծք էր, իսկ այսօր, երբ ժողովրդին թույլ չտվեցին մտնել իրենց իսկ «հանրային տարածքը», պարզվում է, հոկտեմբեր 2-ից հետո, փետրվարի 12-ին, ԱԺ նախագահի որոշման թիվ 1.10 կետով սահմանված է, որ՝ «Տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ»: 
Ամեն դեպքում, անկախ տարատեսակ սադրիչների ուղղորդված էմոցիաներից, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահը՝ առանց աղմուկի եւ շոուների։ 
Այս պահին՝ այսքանը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon