Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին «կոնդախով» գլխին չխփելու մասին

Տեսանկյուն 15.08.2019   14:14   142
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իմ ցանկացած հարցազրույցից ու գրառումից հետո նույն դեմքերը համանման բովանդակության մեղադրանքների տարափ են ներկայացնում ինձ։ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ստիպված եմ կրկնել ու պատասխանել բոլոր մեղադրողներին....
Նրանք, ովքեր համարում են, որ հոկտեմբերի 27֊ից հետո ես պետք է ավտոմատը վերցնեի և ում իրենք կասկածում են «արյան ծով» անեի ու ինքնադատաստանի գնայի, նախ չեն հասկանում, թե եղբայրս ինչի համար էր պայքարում, երկրորդ՝ չեն հասկանում՝ ինչ է սեփական պետություն և պետականություն ունենալը, կամ չեն էլ ուզում այդպիսինն ունենալ: Եվ վեջապես այդ մարդիկ լուրջ խնդիրներ ունեն տրամաբանության, մտավոր ունակության և հոգևոր առողջության հետ։ 
Հասկանում եմ, որ իմ տեսակետները ու գրառումները զայրացնում են քոչարյանականներին, ինչը անկեղծ ինձ ուրախացնում է, բայց գնացեք ձեր քարոզը ձեր 3 ընկերանոց էջերում արեք։ Իսկ Քոչարյանին ատողներն էլ ինձ մեղադրում են, որ ժամանակին վերջինիս չեմ սպանել ու ավտոմատի «կոնդախով» գլխին չեմ խփել։ Դուք հաստատ վտանգավոր հիվանդ եք, ու ձեզ բուժվել է պետք...
Ընդհանուր առմամբ՝ ինչը ճիշտ եմ համարել, մշտապես բարձրաձայնել եմ, ոմանց դուր է եկել, ոմանց՝ ոչ, շատ բնական է։
Բոլորիդ լավ օր, Հույս, Հավատ ու Սեր...
Ում էլ վիրավորեցի կներեք, միտումնավոր չէր...»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արամ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon