Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք

Իրադարձային 24.05.2019   17:30   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները Ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: 

Նա իր ելույթն սկսեց շնորհավորանքով։ «Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, տարոսը ՍԴ-ին»,- ասաց  Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ թեև հիմա կա քաղաքական կամք, սակայն այն շատ փոքր է դատաիրավական համակարգում արագընթաց  փոփոխություններ իրականացնելու համար։

«Մենք մեկ տարի առաջ հարապարակել ենք գիրք, որտեղ այն մարդկանց անուններն են, որոնց նկատմամբ դուք ցանկանում եք վեթինգ իրականացնել։ 72 դատավորի և 27 դատախազի անուն կա այստեղ․ նրանց նկատմամբ բավարար չէ վեթինգ իրականացնելը։ Ես դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց նկատմամբ պետք է քրեական պատասխանատվություն գործի։ Կարիք չկա այդ մարդկանց ենթարկել ստուգումների, և արագ պետք է այդ մաքրումներն իրականացնել, որից հետո դանդաղ իրականացնել անցումային արդարադատությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon