Արամ Առաջին․ «Այս կարևոր նվաճումը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է»

Իրադարձային 13.12.2019   09:58   265
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս  Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով  այդ եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին:
Նա նշել է, որ, արդարև, այս գործում կարևոր դեր է ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմիններն ու հատկապես Վաշինգտոնի մեջ գործող Հայ դատի գրասենյակը:
Արամ Առաջինն ընդգծել է, որ հատուկ ուրախությամբ են ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է:

«Այս ուրախ առիթով մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ սենատին՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ նահանգների նախագահը այս ուղղությամբ ևս վճռական քայլ պետք է անի:
Փառք և հարգանք իր բռնաբարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին»,- նշված է Արամ Առաջինի հայտարարության մեջ:



 Պիտակներ
         Արամ Առաջին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon