Առակ «հիմար» տղայի մասին

Դասեր 25.05.2021   19:00   108

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց։

Վարսավիրը մի անգամից ճանաչում է տղային և ասում իր հաճախորդներին.

– Նայե՛ք, սա աշխարհի բոլոր տղաներից ամենահիմար տղան է։ Հիմա դուք կհամոզվեք դրանում։

Ապացուցելու համար, վարսավիրը առաջարկում է տղային ընտրել՝ 1 դոլարանոց կամ 25 ցենտ։ Տղան մոտենում է և վերցնում 25 ցենտը։ Բոլորը ծիծաղում են և տղան հեռանում է։

Հետադարձ ճանապարհին, տղային է հասնում հաճախորդներից մեկը և հարցնում.

– Իսկ ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ 1 դոլարը։

– Որովհետև այն օրը, երբ ես կընտրեմ 1 դոլարը՝ խաղը կավարտվի


 Պիտակներ
         առակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb