Առակ լռության մասին

Դասեր 25.05.2021   12:00   65

Մի անգամ իմաստուն ծերունին անցնում էր մի գյուղով: Նրա հակառակորդները հավաքվում են և սկսում ծեր իմաստունին վիրավորել: Նա շատ հանգիստ և լուռ անցնում էր գյուղի միջով: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ՝ չիմանալով, թե ինչպես վարվել:

Նրանցից մեկը դիմում է ծեր իմաստունին.

– Էյ դո՛ւ, ծերու՛կ, ինչ է չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:

– Հասկանում եմ և դրա համար էլ լռում եմ, – պատասխանում է ծեր իմաստունը:

-Եթե տասը տարի առաջ այդպես վիրավորեիք, ես կհարձակվեի ձեզ վրա և ձեր պես կվարվեի: Այն ժամանակ ես էլ ձեզ նման չէի հասկանում, թե ինչ եմ անում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող ինքս ինձ հիմարեցնել: Դուք եք որոշում վիրավորել ինձ, թե ոչ: Բայց կընդունեմ ձեր վիրավորանքները, թե ոչ` արդեն իմ որոշումն է: Չնայած լռելն ու չպատասխանելը ինձանից մեծ ջանքեր պահանջեց:

Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ այն:

Շպրտված խոսքը գնդակի նման է, կուզեմ կբռնեմ, կուզեմ այն բաց կթողնեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն: Պատճառն այն է, որ վիրավորված մարդն ինքն է սկսում վիրավորել ուրիշներին. ցեխ շպրտողի ձեռքերը չեն կարող մաքուր լինել…


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb