Առաջընթացը նշանակում է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդում. ԱՄՆ դեսպան

Իրադարձային 15.05.2019   18:00   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկայում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև դեսպանը խոսել է ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նախկինում իրականացված աշխատանքներից ու դրանց արդյունքներից:

«2018թ. Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է 26.7 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն սա չի ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ մեր աջակցության ծրագրերից շատերը բազմամյա ծրագրեր են: Այս պահին Հայաստանում ունեցած մեր ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 66 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս թվերը նշելուց հետո կուզենայի պարզաբանել, թե ինչ է արվում այդ միջոցներով: Նպատակը Հայաստանի կողմից առաջնորդվող բարեփոխումների ու նախաձեռնությունների միջոցով առավել մասնակցային, բարեկեցիկ և լավ կառավարվող հասարակության ձևավորումն է: Այս աջակցության 50 տոկոսն իրականացվում է ՀՀ կառավարության և տեղական կազմակերպությունների միջոցով: Այս ռազմավարության շնորհիվ ծրագրերը ծախսային առումով առավել արդյունավետ են, ավելի կայուն և ավելի նպատակային տեղի բնակչության համար, քանի որ դրանց սկիզբը դրվում է տեղում: Այս աջակցության արդյունքը չի սահմանափակվում է միայն ծրագրերի ուղղակի շահառուներով. Դրանք կատալիզատոր են հանդիսանում հավելյալ ներդրումների համար՝ խթանելով ներառական ու կայուն տնտեսական զարգացումը և ստեղծելով առավել պայծառ ապագա Հայաստանի ժողովրդի համար:

Օրինակ՝ վերջերս առիթ ունեցա մասնակցել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղի տնտեսական զարգացում. Նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի մեկնարկին, որը կաջակցի Հայաստանի կարևորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսական ոլորտին՝ օգնելով գյուղական բնակավայրերում գործող բիզնեսի աշխատանքի բարելավմանը և նրանց կողմից որակի ստանդարտների ապահովմանը: Ծրագիրն առաջիկա 5 տարիների ընթացքում կաջակցի Հայաստանի առնվազն 60 գյուղական բնակավայրերում գործող ամենաքիչը 100 բիզնեսի՝ ստեղծելով տնտեսական հնարավորություններ Հայաստանով մեկ:

Սա մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ դրական արդյունքներից մեկն է միայն: Ինչպես ցանկացած հարաբերության դեպքում, բոլոր հարցերի շուրջ չէ, որ մենք համամիտ ենք, սակայն դա նորմալ է: Կարևորն այն է, որ կան հաղորդակցության բաց ուղիներ բոլոր հարցերի, անգամ ամենախնդրահարույց հարցերի շուրջ: Եվ մենք խոսում ենք այդ հարցերի շուրջ: Բարեկամների միջև բաց և անկեղծ երկխոսությունը փաստում է, որ մեր հարաբերությունները շարունակում են առաջընթաց ապրել:

Առաջընթացը, մեր ընկալմամբ, նշանակում է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդում, որն իր հետ կբերի տնտեսական զարգացում և հնարավորություններ, ինչն էլ կապահովի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանով իսկ ապահովելով տարբերակներ ընտրելու ձեր ազատությունը, այդ թվում նաև՝ Արևմուտքի հետ հետագա ինտեգրման ճանապարհն ընտրելը:

Միջազգային հարթակներում Միացյալ Նահանգների հետ գործակցելու իր հանձնառությունը Հայաստանն արդեն տարբեր ձևերով ի ցույց է դրել: Օրինակ՝ մենք կարևորում ենք Հայաստանի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակում, այդ թվում՝ մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններում, ինչպիսին է Վճռական աջակցության առաքելությունն Աֆղանստանում: Հայաստանն ԱՄՆ Եվրոպական հրամանատարության վստահելի գործընկերն է Կոսովոյում տարածքաշրջանային կայունության խթանման հարցում: Հայաստանը նաև 15-ամյա ամուր գործընկերություն ունի ԱՄՆ Կանզաս նահանգի և Կանզասի ազգային գվարդիայի հետ, որի արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ փոխանակումներ և որի արդյունքում առավել սերտ են դարձել կապերը մեր երկրների միջև»,- ասել է Լին Թրեյսին:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon