Առաջին քայլը հետպատերազմյան շոկի դեմն առնելն է․ Թևան Պողոսյան

Տեսանկյուն 27.04.2021   11:28   85

Քաղաքագետ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը գրում է.

«Արցախցիներին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոգևորիչ խոսք, ապագայի խոսք, հաղթանակների խոսք` հետպատերազյան հոգեբանական շոկերը սկսել են գլուխ բարձրացնել, դեմը եթե չառնենք շատ վատ արդյունքներ ենք ունենալու։ Դա պետք է արվի ազգային արժեքների միասնության և ազգային պետության տանող ճանապարհի միասնությամբ` համայն հայությամբ։ Իրականում նույն է սյունեցիների և ամբողջ Հայաստանի համար։

Հուսամ, որ օր առաջ կգիտակցենք մեր ցանկացած քայլի արդյունքը և հունիսի 20-ից նոր առաջնորդությամբ առաջ կշարժվենք։ Գործողներն իրենց ազգակործան մոտեցումներով պետք է հեռանան։ Իսկ մենք` հասկանանք, որ շատ դժվարին, քարքարոտ և երկար` դեռ ոչ բարեկեցիք ճանապարհ պետք է անցնենք` ապահովելու մեր ազգային երազանքները։

Բայց առաջին քայլը ոգին է, հետպատերազմյան շոկի դեմն առնելը և անվտանգության ամրապնդումը։

Հողի գինը իմացող է պետք, Հայրենիքի գինը իմացող, ազգայինին և մեր պապական արժեքներին վերադարձ է պետք։
Մեր պատերազմը չի ավարտվել և ամեն օր էլ ընթանում է։ Գոնե այս մեկը ազգովի ընկալենք Հայրենական»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb