Առաջին օգնություն քթային արյունահոսության դեպքում

Առողջական 06.11.2020   19:00   109

Տուժածին պետք է նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ: Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը:

Առավել ազդեցիկ մեթոդ է քթի խոռոչի տամպոնավորումը ջրածնի 3%-անոց գերօքսիդով կամ պարզապես սառը ջրով թրջված բինտով կամ բամբակյա վիրախծուծով: Արյունահոսող քթի խոռոչ է մտցվում վիրախծուծը և այն սեղմվում մատներով: Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե:

Պետք է համոզվել, որ արյունահոսությունը չի շարունակվում դեպի քիթ-կոկորդային հատված. դրա համար պետք է զննել հիվանդի բերանի խոռոչը կամ խնդրել հիվանդին մի քանի անգամ թքել՝ համոզվելու համար, որ թուքը չունի արյան գույն: Վիրախծուծը զգուշորեն հանվում է՝ այն նախապես թրջելով սառը ջրով:

Պետք չէ տուժածին պառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող է փսխում առաջացնել: 

Եթե  անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն:

 Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  doctors.am

Նյութը՝ Medportal.ru

 


 Պիտակներ
         քթային արյունահոսություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb