Առաջին օգնություն երեխաներին. Գիտակցության խանգարումներ

Առողջական 24.03.2021   12:00   49

Գիտակցությունն ապահովում է մեր կապը արտաքին միջավայրի հետ. վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել շրջապատի փոփոխվող պայմաններին: Գիտակցության խանգարման կամ կորստի դեպքում թուլանում են կարևոր պաշտպանական ռեֆլեքսները, և երեխան դառնում է առավել անպաշտպան: Սակայն դուք կարող եք պաշտպանել նրան առաջացած վտանգներից: Ամեն դեպքում, եթե երեխան կորցրել է գիտակցությունը, պետք է անպայման ահազանգել շտապ օգնություն:

Գիտակցության կորուստ

Գիտակցության կորստի դեպքում մկանները, այդ թվում` նաև լեզուն, թուլանում են, և եթե երեխան պառկած է մեջքի վրա, լեզուն հետ է գնում դեպի ըմպան` փակելով շնչուղիները: Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածները կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել նրա շնչուղիները: Այս ամենը շատ արագ կարող է առաջացնել շնչառության կանգ և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ:

Անգիտակից վիճակում գտնվող երեխային նշված վտանգներից պաշտպանելու համար նրան պետք է շրջել կողքի: Այս դիրքը ապահովում է շնչուղիների անցանելիությունը և բերանի պարունակության արտահոսքը:

Ինչ անել

Առաջին հերթին պետք է ստուգել գիտակցությունը: Զգուշորեն բռնեք երեխայի ձեռքը, ցնցեք նրա ուսը, խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր: Եթե երեխան չի արձագանքում, նա անգիտակից վիճակում Է:

1.Բացեք շնչուղիները:


Մինչև շնչառությունը ստուգելը անհրաժեշտ Է բացել շնչուղիները:

Մինչև 1 տարեկան երեխայի շնչուղիները բացելու համար հարկավոր Է մի ձեռքով պահել նրա գլուխը, իսկ մյուսով զգուշորեն բարձրացնել կզակը:

Եթե երեխան 1-8 տարեկան է, ապա սկզբում բացեք բերանը, գլուխը մի փոքր հետ տարեք և բարձրացրեք կզակը:

2.Ստուգեք շնչառությունը:

Մոտեցնելով ականջը երեխայի բերանին` ստուգեք շնչառությունը (դուք պետք է լսեք նրա շնչառությունը, այտով զգաք երեխայի շունչը և կրծքավանդակին նայելով` տեսնեք շնչառական շարժումները):

3.Շրջեք երեխային կողքի վրա (պառկեցրեք մի կողքի վրա):

Եթե երեխան շնչում է, պառկեցրեք նրան կողքի վրա, շրջեք դեմքը դեպի ներքև, գլուխը զգուշորեն հետ տարեք և բացեք բերանը: Ծծկեր երեխային ապահով դիրքի բերելու համար ուղղակի պառկեցրեք նրան փորի վրա և գլուխը թեքեք կողքի:

4. Պահպանեք երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը:

Ծածկեք անգիտակից երեխային ծածկոցով, իսկ շոգ պայմաններում պաշտպանեք արևից:

5.Ահազանգեք շտապ օգնություն:

Անգիտակից վիճակը շատ վտանգավոր է, և նույնիսկ եթե երեխայի գիտակցությունը վերականգնվել է, միևնույն է, պետք է ահազանգել բժշկին:

Ինչ չի կարելի անել

- Մի փորձեք անգիտակից երեխային կերակրել, ջուր խմեցնել կամ դեղ տալ:
- Մի բռնեք կամ մի քաշեք երեխայի լեզուն:

Ուշագնացություն

Քաղցից, ցավից, վախից, երկար ժամանակ կանգնած կամ արևի տակ երկար մնալուց երեխան կարող է ձեր աչքի առաջ ուշագնաց լինել՝ կորցնել գիտակցությունը և ընկնել գետնին: Ուշագնաց լինելուց առաջ նա կարող է հանկարծակի գունատվել, հիվանդագին տեսք ունենալ, գանգատվել ուժեղ գլխացավից կամ օրորվել:

Ինչ անել

  • Ընկնելու պահին բռնեք երեխային, որպեսզի լրացուցիչ վնասվածքներ չստանա:
  • Պառկեցրեք հարթ մակերեսի վրա կամ գետնին: Բարձրացրեք ոտքերը 20-30 սմ:
  • Կիրառեք ուժեղ ազդակ` բարձրաձայն կանչեք նրան, ինչ-որ բան զրնգացրեք, անուշադրի սպիրտով թրջած բամբակը զգուշորեն մոտեցրեք քթին:
  • Սովորաբար այսքանը բավարար է լինում, որ գիտակցությունը վերականգնվի: Եթե գիտակցությունը չի վերականգնվում, պառկեցրեք երեխային կողքի և ահազանգեք շտապ օգնություն:

Ուշագնացությունը կարող է երեխայի լուրջ հիվանդության կամ վնասվածքի հետևանք լինել: Այդ պատճառով անգամ գիտակցության վերականգնումից հետո լավ կլինի դիմել բժշկի:

Գլխուղեղի ցնցում

Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարվածը կամ նույնիսկ բարձր տեղից ցատկելը կարող է ուղեղի ցնցման պատճառ հանդիսանալ: Եթե գլխուղեղի ցնցում ստանալուց հետո երեխան ժամանակին համապատասխան բուժում չստանա, հետագայում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի հետևանքներ (գլխացավերէպիլեպսիա և այլն):

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշանները սրանք են`

Ինչ անել

- Պառկեցրեք երեխային: Գլխուղեղի ցնցում ստացած երեխան, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, պետք Է հանգիստ պառկած լինի:
- Հարվածի տեղում սառը թրջոցներ դրեք:
- Դիմեք բժշկի: Եթե ընկնելուց կամ գլխին հարված ստանալուց հետո երեխայի մոտ նկատում եք թվարկված նշաններից թեկուզ մեկը, օրինակ՝ եթե նա փսխում է, ապա նա անպայման պետք է գտնվի բժշկական հսկողության տակ:

Աղբյուրը` Doctors.am


 Պիտակներ
         Առաջին օգնությու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb