Առաջին միասնական քննությունների արդյունքները

Իրադարձային 14.06.2019   14:25   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին միասնական քննությունների արդյունքները. հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդների գիտելիքները ստուգվել էին աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից:

Աշխարհագրությունից քննություն հանձնած 229 դիմորդներից դրական միավորի շեմը չի հաղթահարել 16-ը կամ մասնակիցների 7 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 48 հոգի կամ մասնակիցների 21 տոկոսը: Միջին միավորը 13.7 է:

Կենսաբանություն առարկայից քննություն է հանձնել 1207 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 184-ը կամ մասնակիցների 15.2 տոկոսը: 18-20 միավոր ստացողների թիվը 290 է կամ մասնակիցների 24 տոկոսը: Միջին միավորը կազմել է 13.4:

Համաշխարհային պատմություն առարկայից քննություն է հանձնել ընդամենը 40 հոգի: Նրանցից 5-ը կամ 1.5 տոկոսը ստացել է անբավարար գնահատական, 18-20 միավոր ստացել է 11 դիմորդ կամ մասնակիցների 27.5 տոկոսը: Միջին միավորը 13.6 է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դիմորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon