«Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ»․ Թուրքիայի մշակույթի նախարար

Իրադարձային 02.03.2021   12:37   50

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին: 

Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Էրսոյը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հերթական անգամ կրկնել է թուրք-ադրբեջանական թեզերը «Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու մասին» ու ավելացրել, որ դա իրենց համար ամենամեծ սփոփանքն է Ադրբեջանի տված զոհերի հարցում:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում պատասխան այցով կլինեմ Ադրբեջանում: Կայցելեմ նաև Ղարաբաղ»,- ասել է Էրսոյը:

Վերջինս խոսել է մշակույթի, հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրոպագանդվում է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb