Առաջին եռամսյակում ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձումներն աճել են 38 տոկոսով

Իրադարձային 09.07.2019   13:07   95
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել եւ ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:

Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

2019 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը  գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով:  Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27  980:

Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանն կարգադրել է խստագույնս հետեւողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ  գործընթացին եւ հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն հանձնարարել է Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետեւողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ եւ աշխատել սրտացավությամբ:

Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով  գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ Ծառայությունը պետք է շարունակի բաց եւ հասանելի աշխատելաոճը, տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաեւ օրենքի սահմաններում տալով  սպառիչ պատասխաններ:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել Ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները իր խոսքում  նշելով, որ, թեեւ թվային ցուցանիշներն գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի Ծառայության  առջեւ եւ նոր հաջողություններ արձանագրվի:

Հակոբ Հակոբյանն հանձնարարականներ է տվել Ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԴԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon