Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Իրադարձային 13.12.2019   10:25   372

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         ԱՄՆ Սենատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon