Առաջին անվարորդ էլեկտրական ավտոբուսը

Auto News 30.09.2020   22:45   5091

Մարտի 5-ին Սինգապուրում ներկայացվել է 80 ուղևորի համար նախատեսված անվարորդ էլեկտրական ավտոբուս, որը մշակվել է Volvo ավտոկոնցեռնի և Նանյանի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Արտադրողներն իրենց մշակումն առաջինն են համարում աշխարհում, որի փորձարկումները ճանապարհներին կսկսվեն մի քանի ամսվա ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ներկայում մասնագետներն արդեն ավարտել են 12-մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները հատուկ փորձարանում: 80 ուղևորի տեղափոխելու համար հաշվարկված փոխադրամիջոցի ընթացքի պաշարը կազմում է 25 կիլոմետր, էլեկտրակայանքի ամբողջական լիցքավորումը տևում է վեց րոպե: Ավտոբուսը հանդերձված է GPS համակարգով, տվիչներով, որոնք թույլ են տալիս հեռավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալ և մշակել օպտիկական համակարգերի, ինչպես նաև հատուկ խցիկների օգնությամբ, որոնք արտացոլում են շրջակայքի եռաչափ պատկերը:

Փոխադրամիջոցի փորձարկումներն անցկացվում են վարորդի, ինչպես նաև օպերատորի ներկայությամբ, որոնք գտնվում են դրա հետնամասում: Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ Սինգապուրի առանձին շրջաններում անվարորդ ավտոբուսի առևտրային օգտագործումը կսկսվի արդեն մինչև 2022 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ավտոբուսներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb