Առաջին անգամ Հայաստանում․․․

Իրադարձային 26.02.2021   23:00   628

Մեկ տարի առաջ այս օրը. Առաջին անգամ Հայաստանում թվային SLR ֆոտոխցիկներն օգտագործվել են բնության մեջ կենդանիների արահետային նկարահանման համար: Այդ մասին հայտնում են WWF Հայաստանից։

«Դեռևս 2002 թ.-ին, երբ WWF Հայաստանն սկսեց բնության մշտադիտարկման համար նախատեսված ֆոտոխցիկների կիրառումը, դրանք գործում էին 35 մմ ժապավեններով:

Շատ չանցած՝ կիրառության եկան թվային ֆոտոխցիկները, որոնք ներկայումս լայն տարածում ունեն և փոխարինել են ժապավենային ֆոտոխցիկներին:

Այնուամենայնիվ, այս ֆոտոխցիկներով ձեռք բերված պատկերները հազվադեպ են գերազանցում տեխնիկական լուսանկարների որակը: Վայրի կենդանիներին նկարող որոշ լուսանկարիչներ բարձր գեղագիտական արժեք ունեցող լուսանկարներ ստանալու համար օգտագործում են այլ բարձրորակ պրոֆեսիոնալ տեսախցիկներ։ WWF Հայաստանը, համագործակցելով Վլադիմիր Չեխ Կրտսերի (Vladimír Čech) հետ, որը հայտնի լուսանկարիչ է և մեծ փորձ ունի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում մեծ կաթնասունների լուսանկարչության մեջ, ստացել է նման լուսանկարների օրինակներ։

Ուրախ ենք ներկայացնել ձեզ կենդանիներին իրենց ողջ գեղեցկությամբ»,- ասված է հայտարարության մեջ:


 Պիտակներ
         կենդանիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb