Առաջին անգամ ցողունային բջիջներից մարդու սիրտ է աճեցվել

Science News 15.01.2021   22:45   315

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից ստանալ մարդու փոքր սիրտ: 

Կենսաբանները մշակել  են սրտանոթային օրգանների աճեցման համապատասխան ընթացակարգ:

Ձևավորված օրգանը նման էր մարդու սաղմի իրական սրտի, կանոնավոր կերպով սեղմվում էր և ուներ սրտի բոլոր հիմնական բջիջների և կառուցվածքի տեսակները:

Այս հայտնագործությունը շատ կարևոր է լինելու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում, որոնք երեխաների մոտ ի հայտ են գալիս դեռ մանկության տարիներին:


 Պիտակներ
         ցողունային բջիջներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb