Առաջիկա օրերին սպասվող չարտերային չվերթերը

Իրազեկիչ 23.07.2020   10:22   311

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։

Մասնավորապես, հուլիսի 23-ին «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղի կունենա ժամը 12։40-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը կկայանա ժամը 18։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։



 Պիտակներ
         չվերթեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb