Առաջիկա օրերին մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ. Փաշինյան

Քաղաքական 03.03.2021   18:40   53

Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համապատասխան ժամկետներում: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ինչո՞ւ պետք է ընտրություններն անցկացվեն համաձայնությամբ: Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որպեսզի ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան հանրահավաքի եկող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով, և Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավոր, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:    

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և նախատեսում է առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ: «Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց նա: 

 


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb