Առաջարկություն ՀՀ կառավարությանը․ Պավել Սաֆարյան

Տեսանկյուն 22.05.2020   11:23   134

Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում առաջարկ է արել կառավարությանը։

«Առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 14-ի «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 730 -Լ որոշման հավելվածի 2-րդ կետի սկզբնամասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի իմաստով տնտեսվարող են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած կամ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը» մնացածը ինչպես տեքստում:
Նշված փոփոխության անհրաժեշտությունը,որոշման նպատակի ամբողջական իրացման տեսանկյունից ակնհայտ է:

Այսուհանդերձ,հարցեր ունենալու դեպքում, կներկայացվեն բավարար հիմնավորումներ»:



 Պիտակներ
         Կառավարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon