Առաջարկ` գրպանահատության համար մինչև 2 տարի ազատազրկման ենթարկել

Իրադարձային 13.09.2019   15:32   176
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունն այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և  լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը,  որոնցով առաջարկվում են գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել քրեական օրենսգրքով՝ որպես ինքնուրույն մաս։

Նախագիծը մանրամասնեց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Կարճ վիճակագրություն ներկայացնելով՝ փոխնախարարն ասաց, որ եղել են դեպքեր, երբ Հայաստանում միևնույն անձի նկատմամբ առավելապես գրպանահատության եղանակով կատարված գողության հատկանիշներով 2015-2018 թթ. փետրվար ամսվա դրությամբ 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել և դրանից միայն մեկ դեպքում է անձը դատապարտվել տուգանքի, մեկ դեպքում էլ քրեական գործը կարճվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտության կնքման հիմքով։ Մնացած դեպքերում քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բացակայության պատճառով։
Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Քրեական օրենսգրքով այժմ գրպանահատության դեպքերը համարվում են մասնավոր դեպքեր և քրեական վարույթ հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա։

«Տուժողները որպես կանոն, հետևողական չեն վարույթների նկատմամբ, շատ հաճախ գումարի չափը նրանց ստիպում է հետ կանգնել քաշքշուկից։ Այս նախագծով մենք գրպանահատության դեպքերը քրեականացնում ենք՝ բերելով հանրային մեղադրանքի տիրույթ, որտեղ պետությունն է վարույթ հարուցում և անկախ տուժողի հետ հաշտության դեպքերից, վարույթը շարունակվելու է ըստ կարգի», - ասաց Վարդապետյանը։

Նա տեղեկացրեց, որ գրպանահատության համար առաջարկվում է պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատակի չափով կամ՝ կալանքով՝ 1-2 ամիս, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագուննը երկու տարի ժամկետով։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         գրպանահատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon