Արագածոտնի փոխմարզպետն այլ աշխատանքի կանցնի

Իրադարձային 06.02.2020   11:15   175

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Աթանեսյանը, մասնավորապես, նշել է.

«Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ընկերներ, փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված։

Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ լսել բոլորին, հնարավորության սահմանում լուծել հուզող հարցերը: Շատ ու շատ խնդիրներ միասին հաղթահարել ենք, բնականաբար շատ հարցերի լուծումն էլ անկատար է մնացել, որի համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»:

 



 Պիտակներ
         փոխմարզպետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon