Արագածոտնի մարզպետ. «Լավ երկրում ենք ապրելու»

Իրադարձային 12.10.2019   11:12   82
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ընթացող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ելույթում մի դեպք հիշատակեց հեղափոխության օրերից:

«Իրադարձությունները տեղափոխվել էին Երևան, քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, այսօրվա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրվա լրահոսին էր ծանոթանում: Սենյակում նստած էինք ես, պարոն վարչապետը, Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ ռադիոտան դեպքի հետ կապված քրգործ են հարուցում, և շուտով հավանաբար ձերբակալություններ կլինեն: Պարոն վարչապետը զարմացած հայացքով մեզ նայեց և ասաց՝ ի՞նչ քրգործ, ի՞նչ ձերբակալություն, եթե մենք ժողովրդի պահանջը չենք կարողանալու անել, ժողովրդին չենք կարողանալու հասցնել իրենց նպատակին, ուրեմն ես քաղաքականության մեջ անելիք չունեմ»,- ասաց նա:

Մարզպետը համոզմունք հայտնեց, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է, շեշտեց՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ իրենից է շատ բան կախված. կամ հաջողելու ենք, լավ երկրում ենք ապրելու, կամ այլ՝ վատ տարբերակ չկա: Նա ներկայացրեց իր երազանքի Հայաստանը: Մարզպետը խոսեց լրատվամիջոցներում իր մասին շրջանառվող լուրերի մասին:

«Ինձ վերագրում էին աշխատանքներ, որոնցով ես չեմ զբաղվել՝ տաքսու վարորդ, առաքիչ և այլն, դրանով ինձ չեն վնասել, ավելի շատ կվնասեին՝ ասելով, որ ոչ թե ինչ-որ աշխատանքով եմ զբաղվել, այլ՝ որ պարապ թրև եմ եկել ու ինչ-որ մեկի աշխատանքից բան եմ փախցրել»,- ասաց Գևորգյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իմ քայլը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon