Արաբական կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարել

Աշխարհ 10.04.2020   12:45   387

Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոաիցիան Եմենում երկշաբաթյա հրադադար է հայտարարել՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։ Բազմամյա մարտական գործողությունների հետևանքով երկրի առողջապահական համակարգը փլուզված է։

Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե Եմենում համաճարակ սկսվի, աղետ է սպասվում, փոխանցում է Deutsche Welle-ն։

Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին՝ ժամը 12։00-ից, ժամկետը հետագայում կարող է երկարացվել։ Հութի ապստամբները դեռևս հրապարակավ չեն արձագանքել այս նախաձեռնությանը։

 



 Պիտակներ
         Արաբական կոալիցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon