«Արա՛, խեղդվա»․ քաղաքացին բերման ենթարկվել (տեսանյութ)

Իրադարձային 05.06.2020   12:49   224

Ակտիվիստ, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ հիմնադիր-ղեկավար Մանուել Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են 4 ոստիկան գետնին տապալում ու փորձում բերման ենթարկել մի քաղաքացու։

Տեսնյութում լսվում է, որ նկարահանողն ասում է․ «Նայե՛ք, մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները մեր քաղաքացուն»։ Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է տվյալ քաղաքացին ոստիկանններին ասում․ «Թողե՛ք, գալիս եմ․․․ Արա՛, խեղդվա»։ 

Տեսանյութի հետ կապված «Ա1+»-ը զանգահարեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայություն։ «Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին բերման է ենթարկվել»,- հայտնեցին լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չնշելով։



 Պիտակներ
         պահանջ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb