Արա Շիրինյանի պատասխանը Տիգրան Պասկևիչյանին

Տեսանկյուն 18.07.2019   12:50   230
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը Ֆեսյբուքի իր էջում անդրադարձել է Տիգրան Պասկևիչյանի բաց նամակին և գրել․

«Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։ 

Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը անտարբերությամբ» (Տ.Պ.) կանգնած եմ ես՝ «խորհրդի ընտրված նախագահը», որը ցանկություն չունի աշխատելու, որովհետև կարծում է, թե փոփոխություններ իրականացնելու ընդունակ «մարդ չկա»: Այդ պատճառով հրաշալի նախագծեր և հայեցակարգեր մնացին թղթի վրա և Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկևիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ: 
Սակայն, եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին: Որովհետև մի բան է տեսնել փոփոխությունների անհրաժեշտությունը, ուրիշ բան է իրագործել դրանք գործող կառույցի իրական ժամանակում: Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ:

Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը:

Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։

Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա: Հին և հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության: Եթե ես մտածեի, որ սա միակ ճանապարհն է, ես չէի հավակնի այս պաշտոնին։ Փոփոխությունների համար, այո, անհրաժեշտ է «ծավալուն և դժվարին աշխատանք», որը շատերը չեն կարող կատարել՝ գերադասելով քանդելու հեշտ ճանապարհը։ Դրա համար շատ բան չի պահանջվում. մի քանի դիպուկ արտահայտություն, մի քանի նեղացածների հավանություն և սուբյեկտիվ համոզմունքը նոր սնունդ է ստանում ատելության համար: Հին հաշիվները նոր արդյունք չեն ստեղծում: Հավատացնում եմ ձեզ, Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տիգրան Պասկևիչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon