Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Օրենքի ուժով 09.11.2020   11:10   293

Փաստաբան Հակոբ Ենոքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:

Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:

Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:

Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ»:


 Պիտակներ
         Արա Սաղաթելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb