Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 18.11.2020   14:31   32

«Ի տեղեկություն Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, հարկադրված եմ տալ որոշակի հստակեցում. Այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ:

Հիշեցնեմ, որ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, այն է «օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»»,- գրել է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

 


 Պիտակներ
         Արա Պապյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb