Արա Դարզի․ «Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Տեսանկյուն 07.11.2019   18:20   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայազգի լորդ Արա Դարզին հոդված է հրապարակել բրիտանական հեղինակավոր The Guardian-ում՝ կոչ անելով Միացյալ Թագավորությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Որպես առաջին հայը բրիտանական խորհրդարանում չափազանց ուրախ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ: Սակայն շարունակում եմ վրդովված մնալ, որովհետև բրիտանական կառավարությունը մերժում է ճանաչել Օսմանյան կայսրության անկման տարիներին մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը: Հիտլերը հղում էր անում Հայոց ցեղասպանության հարցում կոլեկտիվ լռությանը, երբ նախաձեռնում էր Եվրոպայի հրեաների բնաջնջումը», – գրում է Արա Դարզին:

Բրիտանական կառավարությունը, գրում է Դարզին, անբարեխղճություն է դրսևորում՝ շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունը գլոբալ հարց է: Մենք դա տեսել ենք Ռուանդայում, Դարֆուրում, տեսել ենք Սիրիայում և Իրաքի հյուսիսում ԻԼԻՊ կողմից քրիստոնյա համայնքների նկատմամբ տեղի ունեցածը: Ներկայացուցիչների պալատն ասում է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս իրեն չպետք է նույնացնի «Հայոց ցեղասպանության և կամ այլ ցեղասպանությունների ժխտման» հետ: Մեր խորհրդարանն էլ պետք է նույնն անի», – նշում է Արա Դարզին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արա Դարզի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon