Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը Դատախազությունում է

Իրադարձային 06.02.2020   10:30   275

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու. գործն արդեն Դատախազությունում է:

Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:



 Պիտակներ
         Արա Բաբլոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon