Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Քաղաքական 28.12.2020   13:16   58

Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:


 Պիտակներ
         Արա Այվազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb