Առևտրականները սպասում են Կառավարության պատասխանին

Իրադարձային 18.09.2020   13:33   39

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից մի քանիսին Կառավարությունում ընդունել էին վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանը և Սուրեն Ղամբարյանը։

 «Հիմա սպասում ենք, թե ինչ որոշում կկայացվի։ Թե երբ՝ չենք կարող ասել, խորհրդակցություն կհրավիրվի։ Թե ինչ արձագանք կլինի, նախապես որևէ մեկը չի կարող ասել, կարող է կետեր լինեն, ընդունելի լինեն, կետեր լինեն՝ ոչ։ Երբ պատասխան լինի, կխոսենք դրա մասին», - ասաց բողոքի ակցիա իրականացնողը։

Հիշեցնենք՝ տևական ժամանակ է, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

 



 Պիտակներ
         Առևտրականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb