Առևտրականները պնդում են՝ քաղաքապետարանը խաբել է

Իրադարձային 24.01.2019   12:53   251

Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի գործողությունն են իրականացնում։ Նրանք պահանջում են իրենց խնդիրների, քաղաքապետարանի կողմից խոստացված լուծման իրականացումը՝ տասնօրյա ժամկետում ապահովել համապատասխան տաղավարներով։ Օրեր առաջ այս տարբերակին առևտրականները համաձայնվել էին, սակայն, ըստ ցուցարարների՝ «քաղաքապետարանն իր խոստումը չի կատարել»:
«Մենք պահանջում ենք գոնե մարդաշատ վայրերում տաղավարներ տրամադրեն, որ գնորդ ունենանք, ոչ թե ձևական կանգնենք ու ապրանք փչացնենք»,-նշում են բողոքի գործողության մասնակիցները։ 


 



 Պիտակներ
         փողոցային առևտուր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon