Առևտրականները չեն ընդունում Երևանի քաղաքապետարանի առաջարկը

15.01.2019   15:00   297

Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքի գործողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ցուցարները հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց այնտեղ առևտուր չի լինում։ Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչև երեկո 1000 դրամի առևտուր չանենք։ Մենք մեր հացի փողն այսպես ենք վաստակում, խնդրում ենք, որ թողնեն մեր առևտրով զբաղվենք»,- նշել են բողոքի գործողության մասնակիցները։ 
Նրանց հանդիպել է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, ով հայտնել է, թե Գումի» շուկայում օրը 200 դրամ վարձավճարով կարող են առևտուր անել։ Սակայն ցուցարաների համար այս առաջարկն անընդունելի է՝ «նշյալ վայրում առևտուր չկա»: 
Հիշեցնենք՝ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon