Արևմտյան դաշինքը նշել է ափհանման օրվա 75-ամյակը

06.06.2019   14:13   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայում ափհանմանը հաջորդած արյունալի մարտերում զոհված արևմտյան դաշինքի զինծառայողների հիշատակին:

1944 թվականի հունիսի 6-ին արևմտյան դաշինքի ստորաբաժանումները դեսանտային լայնածավալ գործողությամբ հասել են Ֆրանսիայի հյուսիսաևելյան շրջանի՝ Նորմանդիայի ափ և ներքաշվել Գերմանիայի բանակի հետ ծանր մարտերի մեջ:

Հազարավոր զոհերի գնով արևմտյան դաշինքը գրավել է գերմանացիների դիրքերը: Այդպիսով մեկնարկել է Ֆրանսիայի, ապա՝ Արևմտյան Եվրոպայի մնացած երկրների ազատագրումը:

Ափհանման օրը հետագայում անվանել են D-Day, բուն ռազմական գործողության անունն էր «Տիրակալ»:

Գործողության միացյալ հրամանատարն ամերիկացի գեներալ Դուայթ Այզենհաուերն էր:

Այդ գործողությունը ծանր հարված է հասցրել գերմանացիներին և արագացրել է ֆաշիստական երկրի պարտությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ափհանման օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon