Արևմտյան Անտարկտիդայում ռեկորդային խորությամբ անցք են հորատել

Աշխարհ 27.01.2019   21:30   300

Անտարկտիդայում հետազոտողների կողմից հավերժ սառած մայրցամաքի ընդերքում հորատած երկու անցքերը թույլ են տալիս ուսումնասիրել նախկինում անհասանելի երկրաբանական շերտերը, որոնք գիտնականներին պետք է տեղեկացնեն մոլորակի կլիմայի ապագայի մասին, հայտնում է Planet-today-ը:

Ենթադրվում է, որ Արևմտյան Անտարկտիդայում հորատանցքերը թույլ կտան ավելի ճշգրիտ որոշել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արագությունը:

Գիտնականները և ինժեներներն ասում են, որ 2152 մետրանոց անցքը, որն առաջացել է 63 ժամյա անդադար հորատման արդյունքում, ռեկորդային է դարձել իր խորությամբ:

«Աշխատանքները կատարվել են 30 աստիճանից ցածր պայմաններում, ինչը լրացուցիչ փոփոխությունների պատճառ էր դառնում: Սակայն մենք կարողացել ենք Արևմտյան Անտարկտիդայի սառցե ծածկի մեջ ավելի քան 2 կմ-ով խորանալ», - ասում են խմբի ներկայացուցիչները:

Քիթ Մակինսոնը՝ Բրիտանական անտարկտիկական ծառայության ֆիզիկական օվկիանոսագետն ասում է, որ տեղանքում աշխատանքները կշարունակվեն մինչև փետրվարի վերջ, մինչև գիտնականները հետագա հետազոտությունների համար բավականաչափ տվյալներ չստանան:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon