«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման գործընթացը վերսկսվել է

Պատահարներ 15.08.2019   14:46   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ.  հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ, տեղանքը խիստ կտրտված է և դժվարանցանելի, առկա է հրդեհի տարածման վտանգ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատը (10 փրկարար), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (4 փրկարար) և Օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան (3 փրկարար):

Ժամը 21:00-ին ԱԻ նախարարի մոտ կայացած օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված ռիսկերը, արձագանքման և հետևանքների վերացման առանձնահատկությունները:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար:

Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության՝ 45, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի՝ 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 15, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Հրդեհի վայրում իրականացվել է հերթապահություն:

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հրդեհաշիջման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon