Արևելյան Թիմորում և Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 157-ի

Աշխարհ 06.04.2021   13:00   32

Առեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում առնվազն 157 մարդ Է զոհվել վարարումների եւ սողանիների հետեւանքով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինդոնեզիայի Տարերային աղետների վերացման գործակալության տվյալներով՝ կղզիներում զոհվածների թիվը հասել Է 130-ի, Արեւելյան Թիմորում արձանագրվել Է 27 մահ:

Ապրիլի 5-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, հայտնել Էր, որ Արեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում տարերքի հարվածի զոհ Է դարձել առնվազն 113 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb