Առ այսօր ԼՂ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական

Իրադարձային 11.01.2021   11:19   37

Ավելի քան 180 փախստական վերջին օրվա ընթացքում ՀՀ-ից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, նրանք Լեռնային Ղարաբաղի իրենց տներն են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ, 48 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

 


 Պիտակներ
         փախստական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb