Ապրիլմեկյան կատակը Բրյուսելում անկարգությունների պատճառ է դարձել

Աշխարհ 02.04.2021   10:05   43

Սոցիալական ցանցերում արված ապրիլմեկյան կատակը անկարգությունների և ոստիկանության հետ բախումների է հանգեցրել Բրյուսելի հարավում գտնվող Բուա դե լա Կամբր զբոսայգում: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:

Մարտի սկզբին բելգիական սոցիալական ցանցերում սկսել էին հաղորդագրություններ տարածվել ապրիլի 1-ին La Boum երաժշտական փառատոնի անցկացման մասին: Նաև նշվում էր, որ մոտ 200 DJ- ներ են հրավիրվելու, 5 բեմ է տեղադրվելու այգում, և որ այս միջոցառումը բացարձակապես անվճար է լինեկու:

Փառատոնի մասին կեղծ տեղեկությունների պատճառով այգում մարդկանց մեծ բազմություն է հավաքվել՝ գրեթե 20 հազար մարդ։

Նշենք, որ ոստիկանությունը բազմիցս հայտարարել էր, որ որևէ միջոցառում չի նախատեսվում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb