Ապրիլի 24-ին Երևանում մի շարք ճանապարհներ փակ կլինեն

Իրազեկիչ 19.04.2021   14:42   65

Ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու: Այս մասին, այսօրվա մամուլի ասուլիսին նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

«Մասնավորապես, երկկողմանի փակվելու է Հաղթանակի կամրջից մինչեւ Լենինգրադյան փողոց հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը: Ոստիկանությունը անպայման կտեղեկացնի փակված ճանապարհների մասին:

Ապրիլի 24-ին առավոտյան 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների արցելությունների հետ կապված»,-ասաց նա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb