Ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել

Աշխարհ 09.04.2021   15:26   77

Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների` 2021 թվականի ապրիլի 7-ին մահվան կապակցությամբ ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը: 

Վրաստանի պետական դրոշները կիջեցվեն ամբողջ երկրով մեկ`ապրիլի 10-ի 00:00-ից  մինչև Ապրիլի 11-ի  00:00-ն:

Հրամանը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Աբխազիայի 3 բնակիչ զոհվել է ապրիլի 7-ին` Աբխազիայից Ինգուր գետով Վրաստանի սահմանն ապօրինի կերպով հատելու փորձի ժամանակ:

Գետի ուժեղ հոսանքը տարել է նրանց, ինչի հետևանքով նրանք խեղդվել են: Հայտնի է, որ Վրաստանի նախագահն ու ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ «շրջափակված Աբխազիայից դեպի Վրաստանի տարածք ապօրինաբար ներթափանցման փորձի ժամանակ Վրաստանի երեք քաղաքացու զոհվելու պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն` որպես օկուպացիոն ուժ»:


 Պիտակներ
         սգո օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb