Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր՝ 42 խանութները

Innovation 04.02.2020   11:15   598

Նոր տեսակի կորոնավիրուսի արագ տարածման հետևանքով Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր՝ 42 խանութները:

Առայժմ դրանք փակ կլինեն մինչև փետրվարի 9-ը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ կգործի միայն Apple-ի օնլայն խանութը՝ սպասարկելով Չինաստանի ամբողջ տարածքը:

Bloomberg-ը գրում է, որ կորոնավիրուսի արագ տարածումը Չինաստանում վտանգի տակ է դնում iPhone-ի արտադրությունը: Հիշեցնենք՝ iPhone-ի մեծ մասն արտադրվում է Չինաստանում, ընդ որում, սմարթֆոնի հավաքման 2 ամենախոշոր ձեռնարկությունները գտնվում են Ուհան քաղաքից ընդամենը 500 կմ հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը:



 Պիտակներ
         Apple


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon