Apple Watch-ի նոր տարբերակում հոգեկան առողջությանը հետեւելու հավելված կհայտնվի

Innovation 09.06.2021   19:15   55

Ամերիկյան Apple տեխնոլոգիական կոնցեռնը հունիսի 7-ին WWDC 2021 համաժողովին ներկայացրել է իր նորացված ծրագրային հարթակները: Համացանցում, ըստ MacRumors պորտալի, արդեն կան որոշ տեղեկություններ Apple-ի նոր արտադրանքների մասին։ Հայտնի է, մասնավորապես, որ Apple Watch «խելացի» ժամացույցները կսովորեն հետեւել սեփականատիրոջ հոգեկան առողջությանը, գրում է Planet- today-ը:

Ըստ այդմ՝ Apple Watch ծրագրային ապահովման նոր տարբերակում՝ watchOS 8-ում, կհայտնվի Mind հավելվածը, որը կհետեւի հոգեկան առողջությանը: Հավելվածը կառաջարկի կատարել շնչառական վարժություններ կամ մեդիտացիա անել, եւ կձայնարկի դրան նպաստող հանգստացնող երաժշտություն: Տեղեկություն կա, որ Mind ծառայությունը կհայտնվի ոչ միայն Apple Watch-ում, այլ նաեւ iPhone սմարթֆոններում:

 


 Պիտակներ
         Apple Watch


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb