Apple-ն աստիճանաբար աշխատակիցներին կվերադարձնի գրասենյակային աշխատանքի

Innovation 14.05.2020   21:30   387

Apple-ը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել աշխատակիցների վերադարձը գրասենյակային աշխատանքի, այդ թվում` Սիլիկոնային հովտում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տվյալների` ընկերության ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար վերականգնել իր աշխատանքը: Առաջին փուլի շրջանակներում, որը, ինչպես նախատեսվում է, կլինի մայիսի վերջին - հունիսի սկզբին, սովորական աշխատանքային ռեժիմի կվերադառնան Apple-ի մեծ գրասենյակների աշխատակիցները, այդ թվում`  Apple Park կապսուլայի Կուպերտինոյում (Կալիֆորնիա նահանգ):

Խոսքը, առաջին հերթին, այն ​​աշխատակիցների մասին է, ովքեր չեն կարող լիովին կատարել իրենց պարտականությունները հեռավար ռեժիմով: 



 Պիտակներ
         Apple


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon