Apple-ի նոր ժամացույցը կչափի արյան մեջ թթվածնի մակարդակը

Innovation 16.11.2020   22:45   110

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPad և սմարթ ժամացույցերի նոր սերունդ՝ Watch Series 6։

Նոր ժամացույցերի գլխավոր առանձնահատկությունն արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու հնարավորությունն է։ Watch Series 6-ն աշխատում է Apple S6 պրոցեսորով, WatchOS 7 օպերացիոն համակարգով։ Նոր չիպը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում չափել բարձրությունը ծովի մակարդակից։

Ներկայացվել է երկու նոր գույն՝ կապույտ և կարմիր։ Շուկա են հանվել նաև նաև ժամացույցի նոր կապիչներ՝ սիլիկոնային և կտորե տարբերակներով։

Apple Watch Series 6-ն ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի 399 դոլարով։ Առավել հասանելի մոդելը՝ Watch Series SE-ն, կարժենա 279 դոլար։


 Պիտակներ
         Apple


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb